
115 օր անց Հայաստանը կունենա նոր սկիզբ, կբացվի նոր դարաշրջան․ Սամվել Կարապետյանի ուղերձը՝ կետերով
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջին համագումարին հայտարարվել է վարչապետի թեկնածուի անունը՝ Սամվել Կարապետյան։ Կալանքի տակ գտնվող գործարարը արհեստական բանականության միջոցով ուղերձ է հղել՝ նշելով, որ թեև իրեն կալանքի տակ պահելով փորձում էին լռեցնել, սակայն այժմ իրենց ձայնն ավելի բարձր է հնչում։ Կարապետյանի ուղերձը ներկայացնում ենք կետերով․
- Հայաստանում քաղաքական իրավիճակը վերջնականապես փոխվել է ու փոքրիկ խմբակն արդեն ուժ չունի իր թուլացած դիրքերը վերականգնելու համար։
- Ժողովուրդը դժգոհ է իշխանություններից, հասարակության մեծ մասը վերջնականապես հիասթափված է, քանի որ իշխանությունը ձախողել է ամեն ինչ արտաքին քաղաքականությունը, ներքին քաղաքականությունը, սոցիալական ոլորտը, տնտեսության վիճակը։
- Աղքատ ենք ու խրված պարտքերի մեջ, մեր երկրին ամեն տեսակի արհավիրք, դժբախտություն ու թուլություն բերածները վերջին շրջանում միայն խոստանում են ու խոսում են մի բանից, թույլ խաղաղությունից։
- Խաղաղությունն առանց ուժեղ պետության կոչվում է հանձնվել, նրանք հանրությանը մոլորեցնում են, թե իբր ուժեղ բանակ ունենալը համարժեք է պատերազմի։
- Մենք ուզում ենք խաղաղություն, ուզում ենք ուժեղ և արժանապատիվ խաղաղություն։
- Մենք մեր հայրենակիցներին առաջարկվելիք ծրագրում չենք խաբելու, որ պաշտոն ստանանք ու առաջին որոշմամբ պարգևավճարներ սահմանենք։ Չի կարելի դատարկել պետական բյուջեն ու լցնել սեփական գրպանները, այլ պետք է անել ճիշտ հակառակը։
- Մեր մեծ թիմն ու ես աշխատում ենք ոչ թե երկրի տնտեսության դանդաղ վերակենդանացման, սոցիալական իրավիճակի որոշակի բարելավման, այսինքն «յոլլա գնալու» ռեժիմին վերադառնալու համար, այլ որպեսզի հստակ ու արագ քայլերով տանենք Հայաստանը սրընթաց զարգացման։
- Մենք ուզում ենք Հայաստանը դարձնել արժանապատիվ ապրելու և արժանապատվորեն աշխատելու վարձատրվելու երանելի տուն, այլ ոչ թե խեղճ օթևան, որտեղից ուզում են փախչել։
- Մնացել է ընդամենը 115 օր, մինչև այն օրը, երբ Հայաստանը կունենա նոր սկիզբ, կբացվի նոր դարաշրջան։


