
Հայաստանի հետ սահմանի բացման դեպքում Իգդիրը պատրաստ չէ միջազգային լոգիստիկ կենտրոն դառնալու
Թուրքական «Igdirhaber.net» լրատվամիջոցը նյութ է հրապարակել «Սա՞ է Իգդիրի ճակատագիրը։ Փոշի, ցեխ և օդի աղտոտվածություն… » վերնագրով, որտեղ նշվում է, որ Հայաստանի հետ սահմանի բացման դեպքում ըստ քաղաքացիների՝ Իգդիրը պատրաստ չէ միջազգային լոգիստիկ կենտրոն դառնալու․ գրում է Ermenihaber-ը։
Ըստ կայքի՝ այս օրերին Իգդիրը գտնվում է օրակարգում ոչ միայն իր ռազմավարական նշանակությամբ, այլև տարիներով չլուծված ենթակառուցվածքային և բնապահպանական խնդիրներով։ Մասնավորապես նշվել է, որ ձմռանը ցեխի, իսկ ամռանը՝ փոշու պատճառով քաղաքում լուրջ խնդիրներ են առաջանում: Ըստ կայքի՝ աղտոտվածությունը լուրջ վտանգ է առաջացնում առաջին հերթին տեղի բնակչության առողջության համար:
«Մինչ մեզ՝ աշխարհի հետ կապող ճանապարհները բացվում են, մենք մեր սեփական թաղամասերում կկարողանա՞նք ազատվել ցեխից։ Արհեստական բանականության դարում մենք չենք ընդունում այնպիսի քաղաքի տեսլական, որտեղ չենք կարող շնչել, որտեղ փողոցներում հնարավոր չէ քայլել»,-նշում են քաղաքացիները։


