
Արցախում պայթյունից տուժած ընտանիքը հայտնվել է փողոցում․ Նժդեհ Իսկանդարյան
2023թ. ՎՔՆ պահեստի պայթյունից զոհվածների ընտանիքների կարգավիճակի չլուծված լինելը արդեն բերել է կոնկրետ ողբերգության․ միայնակ մայրը՝ երկու անչափահաս երեխաների հետ, երկու ամիս է չի կարողանում վճարել տան վարձը և այսօր հայտնվում է փողոցում։ Իր աշխատանքով հազիվ է ապահովում սննդի նվազագույն կարիքները․ գրել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
«Սա ՀՀ կառավարության անգործության ուղիղ հետևանքն է, և ստեղծված վիճակի ամբողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ վարչապետը և գործող իշխանությունը։ Եթե կան մարդիկ, ովքեր կարող են աջակցել այս ընտանիքին, ինչպես նաև նմանատիպ ծանր վիճակում գտնվող այլ ընտանիքների, խնդրում ենք կապ հաստատել»,- գրել է նա։


