12 Փտր
2026
3° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
24 մահ և ինքնասպանության փորձի աճ․ քրեակատարողական համակարգի մտահոգիչ վիճակագրությունը․ «Հետք»

24 մահ և ինքնասպանության փորձի աճ․ քրեակատարողական համակարգի մտահոգիչ վիճակագրությունը․ «Հետք»

2025 թվականին Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերը կրկնապատկվել են: Եթե մեկ տարի առաջ անազատության մեջ մահացել էր 12 մարդ, ապա 2025-ին՝ 24։ Քրեակատարողական ծառայության տվյալներով՝ 24 դեպքից 16-ը եղել է կենսաբանական մահ, իսկ 8-ը՝ ինքնասպանություն: 2024թ. արձանագրված 12 մահերը եղել են կենսաբանական, ինքնասպանության դեպք չի արձանագրվել․ գրում է «Հետք»-ը։

Մահվան ամենաշատ դեպքերն արձանագրվել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում՝ 9  (2024թ.՝ 5): Մահվան մեկ դեպք արձանագրվել է «Վարդաշեն» ՔԿՀ-ում, «Աբովյան», «Գորիս», «Երևան-Կենտրոն», «Վանաձոր» ՔԿՀ-ներում մահվան դեպքեր չեն գրացվել:

Ինքնասպանության փորձերը ևս ավելացել են: Եթե 2024թ. ինքնասպանության փորձ էր կատարել 14 մարդ (19 դեպք), ապա 2025 թ.-ին ծայրահեղ քայլի դիմել է 26 մարդ (46 դեպք): Այստեղ էլ պատկերը մտահոգիչ է, քանի որ անձանց և դեպքերի աճը ցույց է տալիս, որ մեկից ավելի ինքնասպանության փորձ կատարողներ են եղել:

2025թ. անազատության մեջ պահվող 183 մարդ ինքնավնասում է կատարել (2024թ.-ին՝ 205), իսկ ինքնավնասման դեպքերի թիվը 617 է (2024թ.-ին՝ 626): Սա նշանակում է, որ երբեմն նույն անձը մեկից ավելի ինքնավնասում է արել:

Նախորդ տարի տարբեր բողոքներով հացադուլ է հայտարարել 202 դատապարտյալ և կալանավորված անձ (2024թ.-ին՝ 298):

Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ Շուշան Խնկոյանի գնահատմամբ, 2025թ.-ի վիճակը շատ մտահոգիչ է: Փորձագետը հիշում է, որ նման բարձր ցուցանիշներ եղել են մոտ 10 տարի առաջ: Դրանից հետո նվազման միտում է նկատվել, սակայն վերջին տարիներին դարձյալ աճում է:

Շուշան Խնկոյանը նշում է, որ դիտորդական խումբը 2025թ.-ին ստացել է ահազանգեր, կատարել է այցելություններ, ուղարկել գրություններ: Ահազանգերի մեծ մասը վերաբերել է բուժօգնությանը:

«Մարդկանց բուժօգնությունը տրամադրվում է թերի, պատշաճ չի իրականացվում սպասարկումը: Լուրջ խնդիր է նաև պատժի հետ անհամատեղելի հիվանդություն ունեցողների պատիժ կրելը, նրանք շարունակում են գտնվել քրեակատարողական հիմնարկում»,-ասում է փորձագետը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Ռազմագերիներ