
Բնակչության թիվը չպետք է գերազանցի 10 միլիոնը․ Շվեյցարիայում հանրաքվե կանցկացվի
Շվեյցարիայում ամռանը քվեարկության կդրվի օրինագիծ, ըստ որի՝ երկրի բնակչությունը չպետք է գերազանցի 10 միլիոնը․ գրում է The Guardian-ը։
Օրինագիծն առաջարկել է ծայրահեղ աջակողմյան Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը (SVP)։
Նշվում է, որ նախաձեռնության վերաբերյալ հանրաքվեին կտրականապես դեմ են խորհրդարանի երկու պալատները, ինչպես նաև բիզնեսի և ֆինանսական ծառայությունների ոլորտը։
Նախաձեռնությունը կպարտավորեցնի Շվեյցարիայի կառավարությանը և խորհրդարանին քայլեր ձեռնարկել, եթե երկրի մշտական բնակչությունը, որն այժմ կազմում է 9.1 միլիոն, գերազանցի 9.5 միլիոնը՝ մերժելով նորեկների, այդ թվում՝ ապաստան հայցողների և երկրում օրինական բնակություն հաստատած օտարերկարցիների ընտանիքների մուտքը։
Եթե երկրի բնակչությունը հասնի 10 միլիոնի, ուժի մեջ կմտնեն այլ սահմանափակումներ, իսկ եթե թիվը չսկսի նվազել, կառավարությունն ստիպված կլինի դուրս գալ ԵՄ-ի հետ կնքած ազատ տեղաշարժի համաձայնագրից։
Երկրի տնտեսական հաջողությամբ պայմանավորված՝ վերջին տասնամյակում Շվեյցարիայի բնակչությունը մոտ 5 անգամ ավելի արագ է աճել, քան նրա հարևան ԵՄ պետությունների միջին ցուցանիշը։ Կառավարության տվյալներով՝ երկրի բնակչության մոտ 27%-ը քաղաքացիներ չեն:


