
Անցյալ տարի կանխվել է Սիրիայի նախագահի և նախարարների սպանության 5 փորձ․ ՄԱԿ
ՄԱԿ-ն «Իսլամական պետության» (ԻՊ) վերաբերյալ զեկույցում նշել է, որ անցյալ տարի կանխվել է Սիրիայի նախագահի կամ նրա ավագ նախարարների սպանության 5 առանձին փորձ․ գրում է The Guardian-ը։
Հաղորդագրության համաձայն՝ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան Saraya Ansar al-Sunnah խմբավորման կողմից թիրախավորվել է երկու անգամ՝ Հալեպի հյուսիսում և Դարաայի հարավում: Խմբավորումն անցած ամռանը Դամասկոսում եկեղեցի էր ռմբակոծել։
Տարածաշրջանային հետախուզության պաշտոնյան անցյալ աշնանը նույնպես հաստատել է, որ Ալ-Շարաան ենթարկվել է մահափորձերի, որոնք կանխվել են, երբ Սիրիայի համապատասխան կառույցներին հարևան երկրից տեղեկատվություն է տրամադրվել դավադրությունների վերաբերյալ։
ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ ԻՊ-ը կենտրոնացած է Դամասկոսի նոր կառավարությունն ապակայունացնելու վրա և «ակտիվորեն օգտագործում է անվտանգության վակուումները և անորոշությունը» երկրում։ Նշվում է, որ Ալ-Շարաան Սիրիայում ԻՊ-ի «հիմնական թիրախն» է։


