12 Փտր
2026
3° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը բանակցություններ է սկսում Հայաստանի երկաթուղային հատվածների վերականգնման վերաբերյալ․ Օվերչուկ

Ռուսաստանը բանակցություններ է սկսում Հայաստանի երկաթուղային հատվածների վերականգնման վերաբերյալ․ Օվերչուկ

Հայաստանի դիմումի հիման վրա Ռուսաստանը բանակցություններ է սկսում երկաթուղու երկու հատվածի վերականգնման ուղղությամբ, որոնք կապ կապահովեն Ադրբեջանի և Թուրքիայի երկաթուղիների հետ․ ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Համաձայն հայկական կողմի խնդրանքի և հայ ժողովրդի նկատմամբ բարեկամական և եղբայրական զգացմունքների հիման վրա, Ռուսաստանի Դաշնությունը որոշել է սկսել առարկայական բանակցություններ՝ վերականգնելու հայկական երկաթուղիների երկու հատվածները, որոնք կապ կապահովեն Երասխ քաղաքի մոտ գտնվող Ադրբեջանի Հանրապետության երկաթուղիների, ինչպես նաև Ախուրյան քաղաքի մոտ գտնվող Թուրքիայի Հանրապետության երկաթուղիների հետ», – լրագրողներին ասել է Օվերչուկը։

Նա նշել է, որ վերականգնման ենթակա երկաթուղային հատվածների ընդհանուր երկարությունը մոտավորապես 1.6 կմ և 12.4 կմ է: Այս նախագծի իրականացման տեխնիկական, ֆինանսական և այլ եղանակները կորոշվեն բանակցությունների ընթացքում:

Ռուս պաշտոնյայի խոսքով՝  դա Ռուսաստանի Դաշնությանը կապահովի մուտք դեպի Միջերկրական ծովի, Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստներ։

«Ռուսաստանն աշխատում է Կովկասում բոլոր ընդհատված երթուղիներն ապաշրջափակելու ուղղությամբ», – ընդգծել է Օվերչուկը։

 

Ռազմագերիներ