12 Փտր
2026
3° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լոռու մարզում 13-ամյա տղային ծեծել են համադասարանցիները, ուսուցիչները եղելությունը թաքցրել են

Լոռու մարզում 13-ամյա տղային ծեծել են համադասարանցիները, ուսուցիչները եղելությունը թաքցրել են

Փետրվարի 11-ին՝ ժամը 12-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ջրաշեն գյուղից մարմնական վնասվածքներով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխել 13-ամյա պատանու․ տեղեկացնում է ՆԳՆ Ոստիկանության լրատվական ծառայությունը։

«Մայրը հայտնել է, որ որդուն Ջրաշենի միջնակարգ դպրոցում ծեծել է համադասարանցին: Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ դասարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված պատանուն ծեծել են երեք համադասարանցիները, մինչդեռ դպրոցի մանկավարժական կազմը թաքցրել է իրականությունը:

ՆԳ նախարարի անունից դեպքի վերաբերյալ միջնորդագիր կներկայացվի ԿԳՄՍ նախարարին։

Համադասարանցուն ծեծած անչափահասները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մեղադրանքներով։

Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում:

 

Ռազմագերիներ