12 Փտր
2026
3° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանում կյանքն օր օրի դժվարանում է, աղքատությունը՝ ավելանում․ Մեսրոպ Առաքելյան

Հայաստանում կյանքն օր օրի դժվարանում է, աղքատությունը՝ ավելանում․ Մեսրոպ Առաքելյան

Հայաստանում ապրանքների գներն աճում են անընդհատ, և կյանքը օր օրի դժվարանում է․ Facebook-ի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Սննդամթերքից մինչև կոմունալ վճարներ՝ յուրաքանչյուր թանկացում ուղիղ հարված է ընտանիքների բյուջեին։

Երբ գները բարձրանում են, իսկ եկամուտները մնում նույնը, աղքատությունը ավելանում է, անհավասարությունը՝ մեծանում։

Պետության պարտքն է հավասարակշռել այս իրավիճակը և ապահովել քաղաքացիների արժանապատիվ կյանքի իրավունքը։ Սակայն գործող իշխանությունը չի ապահովում այդ պաշտպանությունը՝ թողնելով մարդկանց գնաճի պայմաններում միայնակ իրենց խնդիրների առաջ»,- նշել է նա։

 

Ռազմագերիներ