
Քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը և առաջիկա գագաթնաժողովները
Բելգիայում Հայաստանի դեսպան և Եվրոպական Միությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահի դիվանագիտական հարցերով գլխավոր խորհրդական Սայմոն Մորդյուի հետ. հայտնում է Բելգիայում ՀՀ դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող գործընկերությանը, ինչպես նաև բարձրաստիճան փոխայցելություններին առնչվող հարցեր։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև մայիսին Երևանում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովների կազմակերպչական ու բովանդակային հարցերի շուրջ։
Անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումներին և խաղաղության օրակարգի շրջանակում բացվող նոր հնարավորություններին։


