13 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բուք, մերկասառույց․  ի՞նչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Բուք, մերկասառույց․ ի՞նչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Հարժիս-Շինուհայր խաչմերուկը (բուք), Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը, Սպիտակի ոլորանները և Սյունիքի մարզի ավտոճանապարհները՝ կցորդով բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։

Շիրակի մարզում տեղում է ձյուն։

Հնաբերդ գյուղում և Ալագյազ-Արթիկ, Ապարան-Նիգավան ավտոճանապարհներին բուք է։

Ռազմագերիներ