
Հունվարի 1-ից անձնագրի ելքի կլոր կնիքն անհրաժեշտ չի լինի. ՀՀ ԱԳՆ
Մինչև 2024թ. հունվարի 1-ը ՀՀ քաղաքացու սովորական (ոչ կենսաչափական)
անձնագիրն օտարերկրյա պետությունում վավերական համարվելու համար պետք է պարունակի
վավերականության մասին նշում․ այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:
2024թ․ հունվարի 1-ից հետո սովորական (ոչ կենսաչափական) անձնագրերն
օտարերկրյա պետություններում շարունակելու են համարվել վավերական անձնագրում նշված
վավերականության ժամկետի ընթացքում՝ անկախ անձնագրի 4-րդ էջում օտարերկրյա պետություններում
վավերականության մասին նշման առկայությունից։