
Կարո՞ղ է արդյոք Սամվել Կարապետյանն առաջադրվել վարչապետի պաշտոնում, և ի՞նչ աջակցություն է վայելում․ «Коммерсантъ»
Երևանում կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանի թեկնածությունն առաջադրվել է վարչապետի պաշտոնի համար: Սակայն, ըստ ՀՀ գործող օրենսդրության, նա չի կարող ղեկավարել կառավարությունը՝ իր երկքաղաքացիության՝ Ռուսաստանի քաղաքացիության պատճառով: Չնայած Սամվել Կարապետյանի լուրջ քաղաքական նկրտումներին՝ վարչապետի պաշտոնում նրա առաջադրվելը համարվում էր անհավանական․ գրում է «Коммесантъ»-ը։
Ինչպես նշվում է, ՀՀ սահմանադրության համաձայն՝ վարչապետի թեկնածուն պետք է լինի ՀՀ քաղաքացի առնվազն վերջին 4 տարվա ընթացքում և նույն ժամանակահատվածում մշտապես բնակվի հանրապետությունում: Գործարարը, սակայն, վաղուց ունի Ռուսաստանի քաղաքացիություն և բնակվել է Ռուսաստանում: Հաշվի առնելով սա՝ ենթադրվում էր, որ նրա եղբորորդի Նարեկ Կարապետյանը, որ վերջին ամիսներին դարձել է ՀՀ ընդդիմության առանցքային քաղաքական դեմքերից մեկը, կգլխավորի կուսակցությունն ընտրություններում և կմրցի վարչապետի պաշտոնի համար:
Ընտրություններից մի քանի ամիս առաջ ստեղծված կուսակցության աջակցության իրական մակարդակը դեռ պարզ չէ։ Սակայն Սամվել Կարապետյանի կողմնակիցներն արդեն իսկ ավելի մեծ աջակցություն են վայելում, քան ներկայիս խորհրդարանական ընդդիմությունը։ Ավելին՝ գործարարին բացահայտորեն աջակցում է Հայ եկեղեցին, որն ավանդաբար վայելում է հանրային բարձր վստահություն։


