13 Փտր
2026
5° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
2025-ին հրազենի գործադրմամբ հանցագործությունների թիվն աճել է 24 դեպքով․ Արփինե Սարգսյան

2025-ին հրազենի գործադրմամբ հանցագործությունների թիվն աճել է 24 դեպքով․ Արփինե Սարգսյան

2025 թվականին հրազենի գործադրմամբ հանցագործությունների թիվն աճել է 24 դեպքով, այնուամենայնիվ աճել են նաև դրանց բացահայտման դեպքերը․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

«Պիտի նաև փաստեմ, որ, ընդհանուր առմամբ, ապօրինի հրազեն պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել է 115 անձ։ Սա վկայում է, որ մենք ավելի ինտենսիվացրել ենք հայտնաբերման դեպքերը»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ իրավապահների ձեռնարկած միջոցառումների արդյունքում 42,2 տոկոսով ավելի զենք-զինամթերք է առգրավվել, քան 2024-ին։

Ռազմագերիներ