13 Փտր
2026
6° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպան համատարած մշակում է օրինագծեր՝ անչափահասների մուտքը սոցցանցեր սահմանափակելու համար

Եվրոպան համատարած մշակում է օրինագծեր՝ անչափահասների մուտքը սոցցանցեր սահմանափակելու համար

Պորտուգալիայի խորհրդարանը հաստատել է 16 տարեկանից փոքր անձանց համար սոցիալական հարթակներ մուտքը սահմանափակելու մասին օրինագիծը. հայտնում է Euronews-ը։

Օրինագիծը սահմանափակում է 16 տարեկանից փոքր երեխաների մուտքը սոցիալական ցանցեր և այլ հարթակներ՝ պահանջելով նրանց ծնողների կամ օրինական խնամակալների համաձայնությունը։

Երիտասարդների հոգեկան առողջության և զարգացման վրա սոցիալական ցանցերի ազդեցության վերաբերյալ աճող մտահոգությունը մի քանի երկրների դրդում է քննարկել, թե ինչպես կարող են խստացնել այդ հարթակներ մուտք գործելու կանոնները։

Ավստրալիան առաջինն էր, որ օրենք ընդունեց, որը սահմանափակում էր սոցիալական ցանցերի օգտագործումը 16 տարեկանից փոքր անձանց համար՝ հարթակների համար պարտադրելով ստեղծել տարիքի ստուգման արդյունավետ մեխանիզմներ։

Եվրոպայում նմանատիպ օրենսդրական առաջարկները նույնպես բազմապատկվում են, թեև իրականացման տարբեր փուլերում են։ Անցյալ ամիս Ֆրանսիան հաստատեց 15 տարեկանից փոքր անձանց համար սոցցանցեր մուտքը սահմանափակող օրինագիծ։ Անցյալ տարվա նոյեմբերին Դանիայի կառավարությունը նույնպես հայտարարեց 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցեր մուտքն արգելելու քաղաքական համաձայնագրի մասին, որը կարող է օրենք դառնալ մինչև 2026 թվականի կեսերը։

Անցյալ տարվա մայիսին Իտալիայի խորհրդարանը նույնպես ներկայացրեց օրինագիծ, որը նախատեսում է 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցցանցեր մուտքի սահմանափակումներ, որն այժմ վերլուծվում է Իտալիայի Սենատի կողմից։ 

Իսպանիան ևս ցանկանում է արգելել 16 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցերը, սակայն այդ միջոցառումը դեռևս քննարկվում է Իսպանիայի Կոնգրեսում։

Այլ երկրներ՝ Սլովենիան, Հունաստանը և Գերմանիան, պատրաստում են օրենսդրություն՝ անչափահասների համար սոցցանցեր մուտքի սահմանափակումներ կիրառելու համար։

Ռազմագերիներ