
ԱՄՆ առողջապահության ոլորտի թուրք պաշտոնյան Էփշտեյնին հրավիրել է Սուրբ Վալենտինի օրվա առթիվ կազմակերպված երեկույթի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ամերիկյան Medicare և Medicaid ծառայությունների կենտրոնների (դաշնային գործակալություն) ղեկավար, ազգությամբ թուրք բժիշկ Մեհմեթ Օզը 2016 թվականին Սուրբ Վալենտինի օրվա երեկույթի հրավեր է ուղարկել ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնին․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակած փաստաթղթերին։
Օզը, որ նախկինում հայտնի էր որպես հեռուստատեսությամբ բժշկական խորհուրդներ տվող բժիշկ, հրավերն ուղարկել է Էփշտեյնի դեմ սեռական հանցագործությունների առաջին մեղադրանքների հրապարակումից գրեթե մեկ տասնամյակ անց։
2016 թվականի փետրվարի 1-ով թվագրված և Օզի ու նրա կնոջ կողմից Էփշտեյնին ուղարկված էլեկտրոնային նամակի թեմայի հատվածում գրված է․ «Մեհմեթ և Լիզա Օզի Սուրբ Վալենտինի օրվա տոնակատարությունը»։
Օզը, սակայն, չի մեղադրվում Էփշտեյնի գործի հետ կապված որևէ հանցանքի համար։ Նրա անունը ևս մի քանի անգամ հիշատակված է եղել Էփշտեյնի գործով հրապարակված փաստաթղթերում։


