
Աշխարհը վտանգի մեջ է․ AI մասնագետը հեռացել է աշխատանքից՝ նախընտրելով «անտեսանելի դառնալ» և պոեզիա ուսումնասիրել
Արհեստական բանականության անվտանգության ոլորտի աշխատակիցը հեռացել է ամերիկյան Anthropic ընկերությունից՝ խորհրդանշական նախազգուշացմամբ, որ «աշխարհը վտանգի մեջ է»․ գրում է BBC-ն։
X-ում հրապարակված հրաժարականի նամակում Միրինանկ Շարման հայտնել է, որ հեռանում է արհեստական բանականության, կենսաբանական զենքի և աշխարհի ընդհանուր վիճակի վերաբերյալ մտահոգությունների ֆոնին։
Շարման նշել է, որ փոխարենը կփորձի զբաղվել գրելով և պոեզիա ուսումնասիրելով, և կվերադառնա Մեծ Բրիտանիա՝ «անտեսանելի դառնալու» նպատակով։
«Աշխարհը վտանգի մեջ է․ և ոչ միայն արհեստական բանականության կամ կենսաբանական զենքի, այլև այս պահին զարգացող փոխկապակցված ճգնաժամերի պատճառով», – գրել է Շարման։


