13 Փտր
2026
7° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք ապրում ենք աշխարհաքաղաքականության նոր դարաշրջանում․ Ռուբիո

Մենք ապրում ենք աշխարհաքաղաքականության նոր դարաշրջանում․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ այժմ աշխարհաքաղաքականության համար վճռորոշ պահ է․ գրում է BBC-ն։

Ռուբիոն հայտարարությունն արել է Մյունխենի անվտանգության համաժողովից առաջ։ Համաժողովի ժամանակ նա կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունը։

«Աշխարհը շատ արագ փոխվում է մեր աչքի առաջ։ Մենք ապրում ենք աշխարհաքաղաքականության նոր դարաշրջանում, և այն պահանջելու է, որ բոլորս վերանայենք, թե ինչ տեսք այն պետք է ունենա, և ինչպիսին է լինելու մեր դերը», – լրագրողներին ասել է Ռուբիոն։

Համաժողովին, որը կքննարկի եվրոպական պաշտպանությունը և տրանսատլանտյան հարաբերությունների ապագան, կմասնակցի մոտ 50 երկրի առաջնորդ։

Ռազմագերիներ