
Գեղաքարում ճանապարհի դժվարանցանելիության պատճառով բժիշկը չի կարողացել մոտենալ հիվանդին
Փետրվարի 13-ին, ժամը 11։28-ին Գեղարքունիքի մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաքար բնակավայրի բնակչին անհրաժեշտ է ցուցաբերել բուժօգնություն, սակայն ճանապարհի դժվարանցանելիության պատճառով բժիշկը չի կարողանում մոտենալ հիվանդին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․ հայտնում է Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները շտապօգնության բժշկին մոտեցրել են Գեղաքար բնակավայրի 3-րդ փողոցի տներից մեկին, այնուհետև հոսպիտալացման նպատակով, քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Քաղաքացին հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։


