13 Փտր
2026
4° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փոսերը կբարեկարգեն գիշերները․ ինչպե՞ս են առաջանում փոսերը՝ ըստ Ավինյանի

Փոսերը կբարեկարգեն գիշերները․ ինչպե՞ս են առաջանում փոսերը՝ ըստ Ավինյանի

Երևանում այսօրվանից մեկնարկում է փոսային նորոգման ընթացիկ տարվա հիմնական ու լայնածավալ ծրագիրը․ Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Կիրականացվի 200 հազար քմ աշխատանք: Վարչական շրջաններում գործընթացը կկազմակերպվի գիշերային ժամերին՝ հետևյալ կերպ. նախ կիրականացվի երթևեկելի մասի վնասված ծածկի կտրում, հետո նոր ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրում:

Ապրիլ ամսից էլ կմեկնարկի միջին նորոգման տարեկան ծրագիրը, որն ընդգրկում է նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում»,- գրել է քաղաքապետը։

Ավինյանը բացատրել է նաև մեծ ու փոքր փոսերի առաջացման պատճառը․ «Փոսերը հիմնականում առաջացել են ձմեռային սեզոնի ընթացքում՝ բազմակի սառչել- հալվել ցիկլերի, ճանապարհային ծածկի մեջ ջրի ներթափանցման և ձյան դեմ կիրառված աղի ազդեցության հետևանքով։ Ջուրը սառչելիս ընդլայնվում է, թուլացնում է ասֆալտի կառուցվածքը, իսկ ծանր երթևեկությունը վերջնականորեն քանդում է այդ հատվածները»։

 

Ռազմագերիներ