
Գյումրիում 10-ամյա աղջիկ է մահացել
Օրերս ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում․ գրում է shamshyan.com-ը։
«Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Գյումրի» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք է տեղափոխվել երեխայի մարմին։
Պարզվել է, որ ԲԿ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ 10-ամյա աղջկա անշնչացած մարմին։
Դեպքի փաստով քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան սովորում էր Շիրակի մարզի դպրոցներից մեկի 4-րդ դասարանում, նա տանը սնունդ ընդունելիս խեղդամահ է եղել»,- գրել է կայքը։


