
Մակրոնը պատրաստվում է ուղիղ հաղորդակցության ուղի ստեղծել Ռուսաստանի հետ
«Առանց եվրոպացիների մասնակցության անհնար է Ուկրաինայում խաղաղության հասնել»,-Մյունխենում անվտանգության համաժողովում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նա պատրաստվում է ուղիղ հաղորդակցության ուղի ստեղծել Ռուսաստանի հետ։
«Ես որոշել եմ Ուկրաինայի, մեր եվրոպացի գործընկերների և ամերիկյան դաշնակիցների համար լիակատար թափանցիկությամբ ուղիղ կապ հաստատել Ռուսաստանի հետ»,-ասել է նա:
Ըստ Մակրոնի՝ դա չի նշանակում զիջումներ, այլ նպատակ ունի կանխել էսկալացիան և հստակեցնել «համակեցության կանոնները»։


