14 Փտր
2026
8° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանն օգնել է Ալիևին մաքրվել ագրեսիվ պատերազմից, ռազմական հանցանքներից․ ադրբեջանագետ

Փաշինյանն օգնել է Ալիևին մաքրվել ագրեսիվ պատերազմից, ռազմական հանցանքներից․ ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն անդրադարձել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության  մասին Ալիևի՝ Մյուխնխենում արված հայտարարությանը․ Հայրապետյանն իր ֆեյսբուքի էջում գրել է․

«Իմ կողմից կասեմ հետևյալը. եթե ՀՀ-ում լիներ պետական շահը սպասարկող, այլ ոչ թե Ալիևին գործընկեր իշխանություն, կասեր, եթե այդքան ապացույցներ ունես, էլ ինչո՞ւ ես «Խաղաղության պայմանագրում» դրույթ մտցրել միջազգային հայցերի հետքաշման մասին, դե գնա ապացուցի միջազգային դատարանում։

Դե, իհարկե, էլ չեմ խոսում նրա մասին, որ մեզ «նացիստ» անվանում է մի ղեկավար, ով արդեն երկու տասնամյակ զբաղված է քնած հային սպանող Ռամիլ Սաֆարովի հերոսացմամբ։ Մարդ, ում քաղաքականության հետևանքով Ադրբեջանի զինծառայողներն իրագործել են սարսափելի ռազմական հանցագործություններ, անգամ տեսանկարել դրանք, որոնց թվում էր նաև հայ կին զինծառայողի անդամահատման դեպքը 2022 թվականին՝ ՀՀ-ի դեմ հարձակման ժամանակ։

Ինչպե՞ս չպետք է Ալիևն աջակցի Նիկոլ Փաշինյանին, եթե վերջինս օգնել է իրեն մաքրվել ագրեսիվ պատերազմից, ռազմական հանցանքներից, պետական մակարդակով ատելության քարոզից, բլոկադայից, էթնիկ զտումից, բռնի տեղահանումից, ավելին՝ հստակ զավթողական ծրագրերով է արդեն հանդես գալիս՝ «խաղաղություն» իմիտացնելով։

Միակ դրական արձանագրումն այն է, որ Վենսը բարձրացրել է այդ հարցը Բաքվում»։

Ռազմագերիներ