14 Փտր
2026
8° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սամվել Կարապետյանը չի կարող լինել թեկնածու․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ կետերով

Սամվել Կարապետյանը չի կարող լինել թեկնածու․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ կետերով

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույց է տվել՝ անդրադառնալով տարբեր հարցերի։ Դրա առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․

 

  • Այս պահի դրությամբ «Քաղաքացիական պայմանագրին» կոնկրետ մրցակից ակնհայտ չի երևում, և դա միայն իմ կարծիքը չէ, մեր քննարկումներն են ցույց տալիս։
  • Սամվել Կարապետյանը չի կարող վարչապետի թեկնածու առաջադրվել, հերթական ֆեյք խոսակցությունն է:
  • Նա չի կարող լինել թեկնածու, չի կարող լինել պատգամավոր, չի կարող լինել լինել վարչապետ, ինքը չի կարող ոչ մի բան լինել, ինքը կարող է՝ չգիտեմ Ռուսաստանում կամ Կիպրոսում ինչ-որ բան փորձի լինել, եթե այնտեղ դա թույլատրելի է, իրենց օրենսդրությամբ։
  • Պարոն Զատուլինը կարող է նաև հետաքրքրվել պարոն Լավրովից, թե ինչ արձագանք է տվել իրենց արտաքին գործերի նախարարը, երբ որ ես խոսել եմ պատգամավորների կողմից հայտարարությունների մասին, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության և այսօրվա իշխանության մասին, թող հետաքրքրվի՝ իր գործընկերը ի՞նչ արձագանք է տվել, ես կոռեկտ չեմ համարում այդ մանրամասները բացահայտել, ես կարող եմ խոսել իմ ասածների մասին, բայց գործընկերոջ ասածները չեմ ուզում բարձրաձայնել։
  • Հայաստանի Հանրապետությունը պիտի խաղաղություն կառուցի, զինվորները, տղաները պիտի չգնան մահանան, անկեղծ՝ ինձ մեկ է, որևիցե այլ երկրի ինչ-որ ներկայացուցչի էմոցիան։ 
  • 30 տարի տարի արեցինք, Ղարաբաղում արեցին, Ղարաբաղի կառավարությունը դա արեց, ինձ այնտեղի ղեկավարը ասում էր՝ Դուք Հայաստանի մասին մտածեք, Ղարաբաղը այսօր ամենապահով տեղն է, 44-օրյա պատերազմից հետո, ասում էր՝ ձեր մասին մտածեք, գրում էին Спасибо Росии և այլն: Հայաստանի Հանրապետության մասին ենք մտածում ու շարունակելու ենք մտածել։
  • Ես վստահ եմ, որ գալիք ընտրություններում ՀՀ ժողովուրդն էլ է մտածելու ՀՀ անկախության մասին, տեր է կանգնելու Հայաստանի Հանրապետությանը, ինքնիշխանությանը։
  • Այն խոսքի ազատությունը, որն այսօր կա, սա երազանք է, սա երազանք է, սա ձեր ազատությունն է, սա ձեր աշխատելու տեղն է։ Ես հասկանում եմ՝ միգուցե մեկին չեք սիրում, միգուցե ինչ-որ բանի հետ համաձայն չեք, բայց հավատացեք, ո՛չ առաջ, ո՛չ եթե մենք վերադառնանք անցյալ, դուք այդ հնարավորությունները չեք ունենալու։
  • Այն գործընթացը ու այն աշխատանքը ու այն ոճը, որը որ մենք Ադրբեջանի հետ այսօր իրականացնում ենք, բարդ է, դժվար է, բայց առաջ գնալու հնարավորություն ստեղծող է, որից մենք չպետք է հրաժարվենք։
  • Գերիները կվերադառնան, բոլորն էլ վերադառնալու են, այսօր չէ, վաղը չէ, բոլորն էլ վերադառնալու են։ Ինչպես ժամանակին ասում էի՝ 200-ին հասնող մարդիկ կային և էլի մարդիկ կային, որոնք որ չվերադարձողի ցուցակում էին, բայց աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք հասնել։ Այդ աշխատանքը չի դադարելու մինչև վերջին հայը չվերադառնա Հայաստանի Հանրապետություն։
  • Մենք նույնիսկ այդ դրամահավաքներն ենք վերացրել, որ Հայաստանի Հանրապետությունը անցկացնում էր, որպեսզի ցույց տանք,  որ մեր երկիրը կարող է իրեն, իր կարիքները ապահովել։ Դրա համար ասում եմ թող հանգիստ նստեն տեղները, թող հանգիստ նստեն տեղները, քթները չխոթեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, ինքնավարության դաշտ։
  •  Հայաստանի Հանրապետությունում ընդդիմություն չկա,  գոյություն չունի ընդդիմություն։ Ու խնդիրն այն է, որ չեն էլ թողնում, որ ձևավորվի, չեն թողնում, որ ձևավորվի, մենք շեմը իջացրեցինք, ինչի՞ համար էդ շեմը իջացրեցինք։ Մենք ենք չէ՞ դա արել, դարձրեցինք 4%, 6%։
Ռազմագերիներ