21 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վարդևանյանը, հղում անելով Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցին, դիմել է քննչական մարմին

Վարդևանյանը, հղում անելով Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցին, դիմել է քննչական մարմին

Ծանոթացա իշխանական բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձանց հայտարարություններին, ըստ որի՝ իբրև թե Սամվել Կարապետյանի տեսաուղերձով հանդես գալու կամ նույնիսկ հարցազրույց տալու սահմանափակում առկա չէ. Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Ի դեպ, հղում կատարելով «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակմանը՝ արդեն իսկ դիմել եմ Քննչական մարմնին, որ դիրքորոշում ստանամ: Երկու օր տևող խոսակցության սպառման լավագույն լուծումը սա է․ թող նույն իրավապահներն արձագանքեն այդ բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձանց հայտարարություններին կամ ինձ  այլևս ուղիղ արձանագրեն, որ «նման սահմանափակումներ Սամվել Կարապետյանի նկատմամբ առկա չեն»: Բարդ խնդիր չէ»,- նշել է նա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ