14 Փտր
2026
8° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հունիսի 8-ից հետո չի լինելու ղեկավար, որի պատճառով ազգովի ամաչենք. Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Փաշինյանին․ «Ազատություն»

Հունիսի 8-ից հետո չի լինելու ղեկավար, որի պատճառով ազգովի ամաչենք. Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Փաշինյանին․ «Ազատություն»

«Հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչելու ենք», – «Ազատությանը» փոխանցել է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ արձագանքելով նախկին նախագահներին առնչվող Փաշինյանի երեկվա հայտարարությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա ասուլիսում պնդել էր, թե 2026-ից խորհրդարանական ընտրություններից հետո «այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող նախկին նախագահ»: Փաշինյանը նաև վստահություն էր հայտնել, թե բոլոր նախկին իշխանությունները վերջնականապես և անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքականությունից:

 

Ռազմագերիներ