14 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գտե՛ք մեր երեխային․ Արմավիրի մարզից առևանգված 15-ամյա աղջկա հարազատները՝ իրավապահներին

Գտե՛ք մեր երեխային․ Արմավիրի մարզից առևանգված 15-ամյա աղջկա հարազատները՝ իրավապահներին

Փետրվարի 14-ին shamshyan.com է զանգահարել մի քաղաքացի և ասել, որ իր հարազատին՝ Արմավիրի մարզի Արևիկ գյուղի 15-ամյա բնակչուհուն, առևանգել են։ Ըստ լրատվամիջոցի՝ նա փոխանցել է աղջկա ծնողների կոչը՝ ուղղված առևանգողին և իրավապահներին։

Կայքը գրում է, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 11-ին, երբ անչափահաս աղջիկը դպրոցից տուն վերադառնալիս, ենթադրաբար, առևանգվել է և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։ Ըստ ընտանիքի անդամների՝ ծնողները հստակ որևէ տեղեկություն չունեն աղջկա գտնվելու վայրի կամ առևանգման նպատակի վերաբերյալ։

«Ծնողները դիմել են ոստիկանություն, և իրավապահ մարմիններից տեղեկացրել են, որ գործը գտնվում է ընթացքի մեջ։ Ծնողները որևէ պարագայում չեն ցանկանում բանակցել կամ որևէ համաձայնության գալ առևանգողի հետ։ Նրանց միակ ցանկությունն է հնարավորինս արագ գտնել իրենց դստերը և ապահով վերադարձնել տուն»,- լրատվամիջոցին ասել է զրուցակիցը։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

 

Ռազմագերիներ