15 Փտր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեր երկրում ամեն ինչ հնարավոր է, միայն թե լինի ոմանց քաղաքական կամքը. Նաթան սրբազան

Մեր երկրում ամեն ինչ հնարավոր է, միայն թե լինի ոմանց քաղաքական կամքը. Նաթան սրբազան

Չի լինելու եպիսկոպոսաց ժողով, այլ լինելու է եպիսկոպոսաց հավաք,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Անդրադառնալով Ամենայն հայոց կաթողիկոսի վրա դրված դատարանի արգելքին, Նաթան սրբազանը լրագրողներին ասաց «Մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, Կաթողիկոսի բացակայությամբ այն դառնում է եպիսկոպոսաց ժողով»։

Սրբազանը հավելեց քննարկվելու զանազան հարցեր, հատկապես այսօրվա իրավիճակը։

«Որեւէ մեկը չի կարող արգելք լինել, որ եպիսկոպոսները հավաքվեն»,- նշել է նա:

Հիշեցնենք` ՀՀ դատախազությունը փետրվարի 14-ին քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից։

Ռազմագերիներ