16 Փտր
2026
9° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ավելի քան 300 հայտնի․ հրապարակվել են Էփշտեյնի գործով բոլոր փաստաթղթերը

Ավելի քան 300 հայտնի․ հրապարակվել են Էփշտեյնի գործով բոլոր փաստաթղթերը

ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հայտարարել է, որ ԱՄՆ «Թափանցիկության մասին» օրենքի 3-րդ բաժնի համաձայն՝ հրապարակվել են Ջեֆրի Էփշտեյնի գործով «բոլոր» փաստաթղթերը. գրում է Fox News-ը։

«Գերատեսչությունը հրապարակել է իր մոտ գտնվող բոլոր գրառումները, փաստաթղթերը, հաղորդակցությունները և քննչական նյութերը»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Դատախազության հրապարակած նամակում նշված է ավելի քան 300 հայտնի անուն, այդ թվում՝ նախագահ Դոնալդ Թրամփի, Բարաք և Միշել Օբամաների, Մեծ Բրիտանիայի նախկին արքայազն Հարրիի, Բիլ Գեյթսի, Վուդի Ալենի, Կուրտ Քոբեյնի, Մարկ Ցուկերբերգի և Բրյուս Սփրինգսթինի անունները։

«Համաձայն «Էփշտեյնի գործով փաստաթղթերի թափանցիկության մասին» օրենքի՝ անունների ցանկը ներառում է բոլոր այն անձանց անունները, որոնք պետական ​​պաշտոնյա են կամ քաղաքականապես ազդեցիկ անձինք են, կամ որոնց անուններն առնվազն մեկ անգամ հայտնվել են օրենքի համաձայն հրապարակված փաստաթղթերում»,- ասվում է դատախազության հրապարակած նամակում։

Նշվում է նաև, որ անուններն Էփշտեյնի գործով փաստաթղթերում հայտնվում են «տարբեր համատեքստերում»։

«Նշված անուններից մի քանիսը լայնածավալ ուղիղ էլեկտրոնային կապ են ունեցել Էփշտեյնի կամ Գիսլեն Մաքսվելի հետ, մինչդեռ մյուսները հիշատակվել են փաստաթղթի այն մասում (ներառյալ՝ մամուլի հաղորդագրությունները), որն, ըստ էության, կապ չունի Էփշտեյնի և Մաքսվելի գործերի հետ»,- ասվում է նամակում։

Ռազմագերիներ