
Հայաստանի ամբողջական ապաշրջափակման հարցը լուծվելու է․ Արթուր Հովհաննիսյան
Հայաստանի ամբողջական ապաշրջափակման հարցը լուծվելու է․ այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ն «խաղաղության խաչմերուկի» վերաբերյալ ունի շատ կոնկրետ պայմանավորվածություններ, ներդրումների վերաբերյալ ստորագրված փաստաթղթեր։
«Ըստ էության՝ Հայաստանն արդեն իսկ ապաշրջափակվում է և ապաշրջափակվել է որոշ չափով»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ-ն շատ հաջող արտաքին քաղաքականություն է վարում՝ հատկապես ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցից հետո։
«Ես կարծում եմ՝ շատ-շատ հարցերի պատասխաններ են տրվել։ Մենք առավել քան վստահ ենք, որ այն ծրագրերն ու պայմանավորվածությունները, որ ունենք թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ադրբեջանի հետ, կյանքի են կոչվելու, և խաղաղության ու ապաշրջափակման գործընթացին որևէ բան չի խոչընդոտելու»,-ասաց նա։


