
TRIPP-ը բարենպաստ հնարավորություններ է ստեղծում Կասպյան և Բալկանյան տարածաշրջանների միջև կապերի ամրապնդման համար․ Հաջիև
Ադրբեջանն ու Սերբիան նշանակալի դեր են խաղում միջտարածաշրջանային փոխկապակցվածության հարցում. X-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Ադրբեջանն ու Սերբիան, որպես ռազմավարական գործընկերներ և զարգացող միջին տերություններ, նշանակալի դեր են խաղում նաև միջտարածաշրջանային համագործակցության մեջ։ Ադրբեջանը գտնվում է Հարավային Կովկասում և ավելի լայն Կասպյան տարածաշրջանում, մինչդեռ Սերբիան՝ Բալկաններում։ «Զանգեզուրի միջանցքը» կամ TRIPP նախաձեռնությունը բարենպաստ հնարավորություններ է ստեղծում Կասպյան/Կենտրոնական Ասիայի և Բալկանյան տարածաշրջանների միջև կապերի ամրապնդման համար», – նշվում է հրապարակման մեջ։


