16 Փտր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի հայաթափման հետ միաժամանակ Հայաստանի կողմից սառեցվել են Արցախի անունով բացված բոլոր բանկային հաշիվները․ Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի հայաթափման հետ միաժամանակ Հայաստանի կողմից սառեցվել են Արցախի անունով բացված բոլոր բանկային հաշիվները․ Արցախի տեղեկատվական շտաբ

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության հայաթափման հետ միաժամանակ՝ Հայաստանի Հանրապետության կողմից սառեցվել են Արցախի Հանրապետության անունով բացված բոլոր բանկային հաշիվները, որի հետևանքով մինչև այսօր հնարավոր չէ վճարել ավելի քան 22 հազար աշխատողների չվճարված աշխատավարձը, վերջնահաշվարկները և արձակման նպաստները․ հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Խնդիրը բազմիցս ներկայացվել է ՀՀ կառավարությանը, սակայն մինչև օրս որևէ լուծում չկա: Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրի համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից աշխատանքից ազատված աշխատողների վերջնահաշվարկները և արձակման նպաստները կազմել են ավելի քան 5 միլիարդ  ՀՀ դրամ, իսկ 2023 թվականի սեպտեմբեր ամսվա չվճարված աշխատավարձը` ավելի քան 550 միլիոն ՀՀ դրամ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ռազմագերիներ