Հրդեհ՝ «Դիլիջան» ազգային պարկում․ դեպքի վայրում աշխատում է 123 փրկարար
Խոշոր հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկում»։ Դեկտեմբերի
4-ին ՀՀ ՆԳՆ փրկարարական բաժանմունքում ահազանգ է ստացվել։ Դեպքի վայր մեկնած փրկարարները
պարզել են, որ ազգային պարկի առավել դժվարամատչելի և բարդ ռելիեֆով հատվածում՝ մոտ
3 հա տարածքում, այրվում են խաշամ և փայտի թափուկներ։
Չնայած այն հանգամանքին, որ հրդեհաշիջման աշխատանքները
բարդացել են ուժգնացող քամու պատճառով, տեղում ձեռնարկվում են բոլոր միջոցառումները
հրդեհի հետագա տարածումը կանխելու համար:
Դեպքի վայրում աշխատում են 123 փրկարարական ծառայող, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի
28 աշխատակից։