
Փետրվարի 17-ին տեղի կունենա երկնային հետաքրքիր երևույթներից մեկը
Վաղը՝ փետրվարի 17-ին, տեղի կունենա երկնային ամենահետաքրքիր երևույթներից մեկը՝ Արեգակի օղակաձև խավարումը․ հայտնում են Բյուրականի աստղադիտարանից։
«Ի տարբերություն լրիվ խավարման՝ օղակաձև խավարման ժամանակ Լուսինը ծածկում է Արեգակի սկավառակի հիմնական մասը՝ եզրերում թողնելով նեղ լուսավոր օղակ:
Օղակաձև խավարման ժամանակ Լուսինը, գտնվելով իր էլիպսաձև ուղեծրի ավելի հեռու կետերում և Երկրից դիտողի համար ունենալով ավելի փոքր սկավառակ, չի կարողանում ծածկել Արեգակն ամբողջությամբ (ինչպես դա տեղի է ունենում Արեգակի լրիվ խավարման ժամանակ) և խավարման առավելագույն փուլում ծածկում է Արեգակի միայն կենտրոնական մասը` առաջացնելով «հրե օղակ»:
Խավարումը կսկսվի Երևանի ժամանակով 13:56-ին, 16:12-ին կհասնի առավելագույն փուլին, կավարտվի 18:27-ին, սակայն այն Հայաստանից տեսանելի չի լինի»,- ասված է հաղորդագրությունում։


