
«Արմեդ» ծրագիրը գերծանրաբեռնված է և ունի մեծ թերություններ. փորձագետներ
Առողջապահության ոլորտի մասնագետներն այսօր հավաքվել են քննարկելու առողջության համընդհանուր ապահովագրության ռիսկերն ու բացերը, որոնք շատ են՝ վարձատրություն, համակարգի անպատրաստ վիճակ, սոցիալական անարդարություն և այլն: Առողջապահության ոլորտի կազմակերպիչները մտադիր են առաջարկների փաթեթ կազմել և ներկայացնել ՀՀ առողջապահության նախարարություն:
Կլոր սեղան-քննարկմանը մասնակցող ՈւՁՀ մասնագետ Կարինե Աղալարյանն իր փորձից ելնելով նշում է համակարգի թերությունները և թե ինչպիսի խնդիրների առջև են կանգնում։
«Եթե մենք ուզում ենք որակյալ առողջություն, եկեք պատշաճ վերաբերվենք բժիշկներին… Դժվարամատչելի հետազոտությունների համար ներկա պահին ոչ մի կոդ բաց չէ: Բուժառուն գալիս է, ու մենք կա՛մ անվճար ենք անում, կա՛մ ուրիշ կոդի տակ»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է «Արմեդ» ծրագրին, ապա այն գերծանրաբեռնված է և դժվարությամբ է աշխատում, ծրագիրը շատ մեծ թերություններ ունի. շեշտում են փորձագետները:


