26 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դատախազը պարտավոր է արձագանքել ԱԺ նախագահի՝ հոգևորականների մասին զրպարտչական հայտարարությանը․ իրավապաշտպան

Դատախազը պարտավոր է արձագանքել ԱԺ նախագահի՝ հոգևորականների մասին զրպարտչական հայտարարությանը․ իրավապաշտպան

Ալեն Սիմոնյանի հայտարարությունը «մի 4-5 բարձրաստիճան հոգևորականների» մանկապղծության մասին սովորական սուտ չէ, սա զազրելի մեղադրանք է, կեղտ է, որ հոսում է օրենսդիր մարմնի ղեկավարի բերանից․ Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

«Այդ կեղտը հոսում է ոչ միայն հոգևորականների, այլև մեզ վրա։ Ամբողջ օրն ուզում ես ազատվել այդ կեղտից, չես կարողանում, կեղտի շերտը շատ հաստ է։

Ի՞նչ հիմքով է ասում, ո՞ւմ է նման մեղադրանք առաջադրված։ Ոչ մեկին։ Նպատակն է՝ ամեն գնով անարգել եկեղեցուն և հոգևորականներին։ Օրենսդիր մարմնի ղեկավարն այն մարդն է, որը թքել էր քաղաքացու վրա, և գլխավոր դատախազը հանցակազմ չէր տեսել այդ արարքում, իսկ հիմա կտեսնի՞: Գլխավոր դատախազը պարտավոր է արձագանքել այս զրպարտչական անբարո հայտարարությանը»,- նշել է նա։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026