13 Մար
2026
3° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը հայտարարել է, որ «անուղղակիորեն» կմասնակցի ԱՄՆ-Իրան բանակցություններին

Թրամփը հայտարարել է, որ «անուղղակիորեն» կմասնակցի ԱՄՆ-Իրան բանակցություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «անուղղակիորեն» կմասնակցի Իրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ երեքշաբթի Ժնևում կայանալիք բանակցություններին գրում է Reuters գործակալությունը։

«Ես այդ բանակցություններին կմասնակցեմ անուղղակիորեն, և դրանք շատ կարևոր կլինեն», – լրագրողներին ասել է Թրամփը՝ հավելելով, որ կարծում է՝ Թեհրանը ցանկանում է համաձայնության գալ։

Համաձայնության հասնելու հեռանկարների մասին հարցին Թրամփն ասել է, որ Իրանը վաղուց է փորձում բանակցություններում կոշտ դիրքորոշում ընդունել, բայց այդ մոտեցման հետևանքներին ծանոթացել է անցյալ ամռանը, երբ ԱՄՆ-ն ռմբակոծեց իրանական միջուկային օբյեկտները։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ