17 Փտր
2026
5° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռադիացիայի համար միևնույնն է, թե ո՞ւմ է պատկանում Արցախը․ փորձագետ

Ռադիացիայի համար միևնույնն է, թե ո՞ւմ է պատկանում Արցախը․ փորձագետ

ԱՄՆ ներդրումները Հայաստանի ատոմային արդյունաբերության մեջ, մասնավորապես՝ արտադրական հզորությունների հնարավոր արդիականացումը, կարող են բացասաբար անդրադառնալ հանրապետության տնտեսության վրա: Այս մասին Tsargrad.tv-ի հետ զրույցում նշել է Գրոմիկոյի անվան արտաքին քաղաքական հետազոտությունների ասոցիացիայի գործադիր տնօրեն Նիկոլայ Մեժևիչը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի կողմից Հայաստանին փոքր մոդուլային ռեակտորներ մատակարարելու ծրագրերը։

«Չնայած Անդրկովկասում առկա բոլոր դժվարություններին՝ Հայաստանի էներգետիկ ոլորտը բավականին լավ տեսք ուներ, քանի որ այն ուներ ատոմային էներգիայի արտադրություն: Ադրբեջանում նման անհրաժեշտություն չկար: Նրանք ունեն վառելիքի արտադրություն՝ օգտագործելով և՛ գազ, և՛ վառելիքային նավթ: Վրաստանում իրավիճակը ծանր է, բայց հիդրոէլեկտրակայանը որոշ չափով օգնում է: Փակելով ատոմակայանը՝ Հայաստանը փաստացի փակում է իր տնտեսությունը», – նշել է Մեժևիչը։

Նրա խոսքով՝ եթե հայկական ատոմակայանում ինչ-որ բան այնպես չգնա, ապա դա խնդիր կլինի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար:

«Տեխնոլոգիական վթարների համար կարևոր չէ, թե ում է պատկանում Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը: Ռադիացիայի համար միևնույնն է», – նշել է Մեժևիչը։

 

Ռազմագերիներ