
Նիկոլ Փաշինյանը մեծացնում է խաղադրույքները եկեղեցու դեմ պայքարում․ Коммерсантъ
Մնալով գործնականում կառավարությունից անկախ միակ ինստիտուտը և պատմականորեն վայելելով հանրային վստահության բարձր մակարդակ` Հայ առաքելական եկեղեցին բազմիցս քննադատել է վարչապետին և նրա կառավարությանը․ գրել է Коммерсантъ-ը:
Ինչպես նշվել է, Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական քարոզարշավը կառուցում է այն պնդմամբ, որ ինքը և իր կառավարությունը մնում են Ադրբեջանի հետ ձեռք բերված խաղաղության երաշխավորները: Այս ֆոնին՝ եկեղեցու ներկայացուցիչների հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի կորստի մասին լրջորեն վնասում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որի աջակցության մակարդակն արդեն միջինում կազմում է ոչ ավելի, քան 15-16%:
Կայքը, հղում անելով հայկական լրատվամիջոցներին, ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ կաթողիկոսի դեմ քրեական գործի հարուցումից մի քանի օր առաջ տեղեկություն է տարածվել, թե Հայաստանի «միջազգային գործընկերները» մասնավոր կերպով խնդրել են Նիկոլ Փաշինյանին նվազեցնել քաղաքական ճնշման մակարդակը: Միևնույն ժամանակ, կաթողիկոսը մեղադրյալ է քրեական գործում, չնայած նա շարունակում է մնալ ազատության մեջ:


