20 Մար
2026
10° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը պետք է դառնա տեխնոլոգիական ու արդյունաբերական հանգույց, սա բանաձև է, որին պետք է հետևենք․ Դավիթ Անանյան

Հայաստանը պետք է դառնա տեխնոլոգիական ու արդյունաբերական հանգույց, սա բանաձև է, որին պետք է հետևենք․ Դավիթ Անանյան

Հայաստանը պետք է դառնա տեխնոլոգիական ու արդյունաբերական հանգույց, սա բանաձև է, որին պետք է հետևենք։ Ինչպե՞ս, մենք դրա ռազմավարությունն ունենքայսօր հրավիրած ասուլիսում ասաց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը՝ ներկայացնելով նախաձեռնության տնտեսական տեսլականը։

Ըստ նրա՝ սփյուռքը պետք է դառնա Հայաստանի տնտեսական զարգացման համահեղինակ։ 

«Սփյուռքի մեր հայրենակիցները դրսում ունեն ֆինանսական կապիտալ, գործընկերային ցանց, գիտելիք, տարբեր ոլորտներում մասնակցություն։ Եթե մենք մեր սփյուռքին հրավիրում ենք Հայաստան և առաջարկում ենք իրենց արտադրությունները տեղափոխել մեր արդյունաբերական գոտիներ, որտեղ գործելու է ըստ էության 0-ական հարկման ռեժիմ, ապա մեր արդյունաբերական գոտիների զարգացման դրոշակակիրները մեր հայրենակիցներն են լինելու»,- հավելեց Դավիթ Անանյանը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ