17 Փտր
2026
7° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պանիկան, որ տիրում է ՔՊ-ում, այլևս անհնար է թաքցնել․ Սևակ Խաչատրյան

Պանիկան, որ տիրում է ՔՊ-ում, այլևս անհնար է թաքցնել․ Սևակ Խաչատրյան

Այն, որ ընդդիմադիր ուժերի մի քանի մեծ բլոկներով միավորված ընտրությունների գնալն ամենաճիշտ ու էֆեկտիվ տարբերակն է, դրա մասին փաստում են հենց իրենք՝ քպ-ականները․ գրել է «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը։

«Պանիկան, որ տիրում է սրանց քաղաքական թիմում, այլևս թաքցնելն անհնար է:

Տարբեր ձևի, չափի և տրամաչափի ուսապարկերից դեռ շատ կլսեք ու կտեսնեք այս թեմայով գրառումներ ու ելույթներ՝ համեմված «նախկինացավով», «30 տարի մեզ թալանելով» ու նմանատիպ այլ ցնդաբանություններով:

Ընդդիմության կազմակերպվածությունից է կախված լինելու սրանց «քաղաքական աղբանոց» շպրտելը…

Ընդդիմադիր թիմերի միջև բանակցությունների արդյունքում, հուսանք, որ առաջիկայում մենք կտեսնենք, որ տարբեր ուժեր կա՛մ ձևավորել են նոր քաղաքական մեծ միավորում, կա՛մ միացել են արդեն իսկ ձևավորված թիմերին»,- գրել է նա։

Ռազմագերիներ