17 Փտր
2026
7° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հիլարի Քլինթոնը Թրամփի վարչակազմին մեղադրել է Էփշտեյնի գործով փաստաթղթերի «կոծկման» համար

Հիլարի Քլինթոնը Թրամփի վարչակազմին մեղադրել է Էփշտեյնի գործով փաստաթղթերի «կոծկման» համար

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մեղադրել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին Ջեֆրի Էփշտեյնի գործով փաստաթղթերի հետ կապված տեղեկատվության կոծկման համար գրում է BBC-ն։

«Հրապարակե՛ք փաստաթղթերը նրանք միտումնավոր ձգձգում են գործընթացը»,- BBC-ին ասել է Քլինթոնը։

Սպիտակ տունը հայտարարել էր, որ փաստաթղթերը հրապարակելով՝ իրենք «ավելին են արել զոհերի համար, քան դեմոկրատները երբևէ»։

Հարցին, թե արդյոք Մեծ Բրիտանիայի նախկին արքայազն Էնդրյուն պետք է ներկայանա Կոնգրեսի հանձնաժողովի նիստին, ԱՄՆ նախկին պետքարտուղարը պատասխանել է. «Կարծում եմ՝ վկայություն պետք է տան բոլոր նրանք, ում խնդրում են վկայություն տալ»։

Բիլ Քլինթոնը Կոնգրեսի հանձնաժողովի նիստին կներկայանա փետրվարի 27-ին, իսկ Հիլարի Քլինթոնը՝ նախորդ օրը։

Ռազմագերիներ