17 Փտր
2026
11° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոդուլային ատոմակայանով էլեկտրաէներգիայի ինքնարժեքը լինելու է 60-80 դրամ, սա շատ թանկ է․ Դավիթ Ղազինյան

Մոդուլային ատոմակայանով էլեկտրաէներգիայի ինքնարժեքը լինելու է 60-80 դրամ, սա շատ թանկ է․ Դավիթ Ղազինյան

Մոդուլային ատոմակայանով էլեկտրաէներգիայի ինքնարժեքը լինելու է 60-80 դրամ։ Սա շատ թանկ է այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀԷՑ-ի նախկին տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը։

«Ատոմակայանը հիմնելուց հետո կա՛մ պետք է այն չգործի, կա՛մ պետք է սակագինը փոխվի, բարձրանա, կա՛մ սուբսիդավորվի։ Հայտարարել են, որ գումարներ են ներառելու այլ տեղից։ Մենք կասկածներ ունենք, բայց մերկապարանոց հայտարարություններ չենք անելու, թող ասեն՝ ինչքան և որտեղից են գումարները ձեռք բերելու»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ իրենք վստահ են, որ որոշել են 2026 թվականի ընտրությունից հետո սակագները բարձրացնել։

Ռազմագերիներ