
Սիրիական բանտերից Իրաք տեղափոխված ԻՊ-ի զինյալների թվում Ադրբեջանի 55 քաղաքացի է եղել
Սիրիական բանտերից Իրաք տեղափոխված «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների թվում կա Ադրբեջանի 55 քաղաքացի։ Տեղեկությունը հրապարակել է Իրաքի արդարադատության նախարարությունը։
Ցուցակում, բացի Ադրբեջանից, ներառված է ևս 65 երկիր։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է «Իսլամական պետության» դատապարտված անդամների՝ Սիրիայից Իրաք տեղափոխման ավարտի մասին։ Ընդհանուր առմամբ՝ Սիրիայից Իրաք է տեղափոխվել մոտավորապես 5700 բանտարկյալ։


