17 Փտր
2026
11° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչո՞ւ է պոլիկլինիկաներում ուշանում աշխատավարձն, ու եր՞բ կվճարեն այն․ նախարարությունը պարզաբանել է

Ինչո՞ւ է պոլիկլինիկաներում ուշանում աշխատավարձն, ու եր՞բ կվճարեն այն․ նախարարությունը պարզաբանել է

Պոլիկլինիկական օղակի բուժաշխատողներն աշխատավարձը ստանում են երկու կտորով` պետական պատվերով իրականացված ծառայությունների և արդեն Առողջության համընդհանուր ապահովագրության ծառայությունների դիմաց․ տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

«Առաջին կտորի` պետական պատվերով տրամադրված բուժծառայություների դիմաց, փոխհատուցումն իրականացված է:

Հաշվի առնելով, որ ապահովագրության համակարգի մեկնարկային առաջին ամիսն է, նոր համակարգով փոխհատուցումներ իրականացնելու համար բուժկենտրոններին տրվել էր լրացուցիչ ժամանակ կատարողականներում նոր ներդրված ծառայությունների մուտքագրումների, ճշգրտումների համար:

Վաղվա ընթացքում (փետրվարի 18-ին խմբգ․) ֆինանսավորումը կբացվի»,- ասված է հաղորդագրությունում:

 

Ռազմագերիներ