
Ժնևում Ուկրաինայի հարցով բանակցություններ կայացան
Ժնևում կայացավ Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների առաջին փուլը։
Ռուսական ԶԼՄ-ների տվյալներով՝ բանակցությունները տևել են չորսուկես ժամ։
TACC-ը, հղում անելով իր աղբյուրին, նշում է, որ քննարկվել են «մեծ թեմաներ և մեծ փոխզիջումներ»։ Աղբյուրը նշել է, որ եվրոպացիները «անմիջականորեն ներկա չեն գտնվել բանակցությունների սենյակում»։
Կողմերը մտադիր են շարունակել բանակցությունները վաղը՝ փետրվարի 18-ին։


