Ցավոք, ամեն ինչ նախապես որոշված էր, ընտրությունները վերածվել են աթոռակռվի. «Փյունիկը»՝ ՀՖՖ նախագահի ընտրությունների մասին
«Փյունիկ» ֆուտբոլային
ակումբը հայտարարություն է տարածել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններից
հետո:
«Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեզ, որ անցնող տարվա վերջին շաբաթներին մեզ
հետ կիսեցիք հայկական ֆուտբոլի ապագայի վերաբերյալ ունեցած ապրումները: Մենք միասին
հարցեր էինք տալիս, փաստերով քննարկում ֆեդերացիայի գործող ղեկավարության թերացումները,
անում էինք հայտարարություններ և անտարբեր չէինք։
Մենք ուրախ ենք` վերջնական
արդյունքում հույս ձեռք բերեցինք` ի դեմս Արաս Օզբիլիսի, որին աջակցել է ոչ միայն ֆուտբոլային
հանրության մեծ մասը, այլև ամբողջ աշխարհում հայտնի հայ մարզիկները, ինչպիսիք են` Հենրիխ
Մխիթարյանը, Կարեն Խաչանովը և Լևոն Արոնյանը, մարդիկ, ովքեր առաջին ձեռքից գիտեն, թե
որքան կարևոր է երկրի համար պրոֆեսիոնալ մոտեցումը, ինչպես նաև ուժեղ ու պատասխանատու
ֆեդերացիա ունենալը:
Ցավոք, ամեն ինչ նախապես
որոշված էր։ Ընտրությունները վերածվել են աթոռակռվի: Քվեարկության արդյունքները մեզ
համար անակնկալ չեն։ Աշխատանքի արդյունքները, ինչպես նաև հանրության կարծիքը, հերթական
անգամ անամոթաբար անտեսվեցին։
Բայց վերջին շաբաթները
մեզ վստահություն տվեցին, որ միասին կարող ենք ազդել ապագայի վրա և հայկական ֆուտբոլը
վերադարձնել զարգացման ու առաջընթացի ուղի: Ամեն դեպքում մենք շարունակելու ենք պայքարը
մեր երկրի ամենասիրված մարզաձևում` մաքրություն հաստատելու և բարգավաճում ապահովելու
համար: Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք խաղադաշտում և դրա սահմաններից դուրս` հայկական
ֆուտբոլը արժանի մակարդակին վերադարձնելու համար:
Ֆուտբոլը միավորում
է մարդկանց ամբողջ աշխարհում, և մենք այս մեծ ընտանիքի մի մասն ենք ։
Հարգանքով ՝ «Փյունիկ»
ՖԱ»,- նշված է հաղորդագրության մեջ: