
«Հայաքվեն» նպաստելու է, որ Արցախի հարցը բաց մնա․ Տիրան Խաչատրյան
Դեռեւս 1989 թվականից ի վեր եղել են Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու
հիմքերը և հիմա դրանից հրաժարվել այդ նախաձեռնությունից, նշանակում է հարցը միանգամից
փակել. այս մասին այսօր ԱԺ-ի մոտ տեղի ունեցող
«ՀայաՔվե» նախաձեռնության կողմնակիցների բողոքի ակցիայի ժամանակ ասել է ԳՇ պետի նախկին
տեղակալ Տիրան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ «Հայաքվե» նախաձեռնությունը երբեք ժամանակավրեպ չի,
քանի որ, երբ տեսնում ենք, թե այս իշխանությունն ինչպիսի քաղաքականություն է տանում
Արցախի հետ կապված, Արցախը հանձնելու հետ կապված, սա դառնալու է այն հիմնաքարը, որ
հարցը բաց մնա:
««Հայաքվեն» նպաստելու է, որ Արցախի հարցը բաց մնա, որպեսզի այն
հետագայում լուծվի բանակցությունների, ինչու չէ, եթե ունենք դրա հնարավորությունը,
այդ հարցը ուժային ճանապարհով լուծելու»,- նշել է Խաչատրյանը և հավելել, որ իշխանության
իրականացրած քայլերը դա բացատրության կարիք չունի՝ իրենց նպատակը եղել է հանձնելը։