18 Փտր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
1 զոհ, 6 վիրավոր կա․ «Արմենիա» ԲԿ-ից մանրամասներ են հայտնել

1 զոհ, 6 վիրավոր կա․ «Արմենիա» ԲԿ-ից մանրամասներ են հայտնել

Յոթ մարդու տեղափոխել են «Արմենիա» ԲԿ, մեկը մահացել է, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ ABC Media-ին տեղեկացրել է ԲԿ-ի Գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։

«Երեք հոգի վիրահատման ընթացքի մեջ են, մեկն էլ վերակենդանացման բաժանմունքում է։ Թեթև, շատ թեթև դեպք չունենք, միջին ծանրության են։ Կրծկավանդակ, որովայն, այդ շրջանի տարբեր վնասվածքներ են»,- ասել է Կուրղինյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ են հնչել Երևանի Աջափնյակ թաղամասում՝ Աբելյան փողոցում։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։ Կան վիրավորներ, որոնց դեպքի վայրից տեղափոխել են միջադեպի մասնակիցները։

Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնել է, որ արնանման հետքեր, դանակ, ակնոց, փամփուշտներ են հայտաբերվել։ Նախնական տեղեկություններով՝ 7 վիրավոր կա։

ABC Media-ին ՆԳՆ-ից փոխանցել են՝ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

Ռազմագերիներ