18 Փտր
2026
16° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
AI, թե՞ իրական․ ինչպե՞ս են Լուսինն ու ընձուղտը հայտնվել տեսախցիկի օբյեկտիվում

AI, թե՞ իրական․ ինչպե՞ս են Լուսինն ու ընձուղտը հայտնվել տեսախցիկի օբյեկտիվում

Լուսնի ֆոնին ավազաբլրի վրա կանգնած ընձուղտին պատկերող լուսանկարը ճանաչվել է լավագույններից մեկն ու մեծ ճանաչում բերել հարավաֆրիկացի լուսանկարիչ Քայլ Գոթչին։

«Սա այն լուսանկարներից է, որի մասին ամենաշատն են ասում, որ արվել է արհեստական բանականության միջոցով (AI)։ Կարծում եմ՝ սա գովեստ է, քանի որ այն պարզապես ցույց է տալիս, թե որքան բացառիկ է պատկերը»,- CNN-ին ասել է Գոթչը։

Քեյփթաունում բնակվող Գոթչը, որ Հարավային Աֆրիկայում սկսնակ լուսանկարիչների համար դասընթացներ է անցկացնում, իր աշակերտներին տարել էր աշխարհի ամենահին անապատը՝ Նամիբ՝ ավազաբլրի վրա բարձրացող լիալուսինը նկարելու։ Հանկարծ Գոթչին և նրա ղեկավարած խմբին է մոտեցել աղմուկով «հետաքրքրված» ընձուղտ։ Հենց այդ պահին էլ լուսանկարիչը որսացել է պահը և լուսնի ֆոնին նկարել հսկա կենդանուն։

 

Ռազմագերիներ